ՎԱՅՐ ՈՒՐ ՄԻՇՏ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ-ը գործում է 2016 թ-ից և աչքի է ընկնում է այն առավելությամբ, որ հյուրանոցի տարածքում է գտնվում «Հանքավան» հանքային ջրերի ելքերից մեկը, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել այս բուժիչ ջուրը ինչպես լոգանքների, այնպես էլ խմելու համար:

Համալիրը աչքի է ընկնում գեղեցիկ զբոսավայրերով, դեպի անտառ և գետ ձգվող ճանապարհներով և արահետներով: Այստեղ նախատեսված են բոլոր հարմարությունները ընտանեկան հանգստի և գործնական ճանապարհորդությունների կազմակերպման համար:

Ինչ կարծիքի են այցելուները մեր մասինԿԱՐԾԻՔՆԵՐ

ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍՈՒՄՎԱՅՐ ՈՒՐ ՄԻՇՏ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ-ը գտնվում է Հանքավանում, Երեւանից 80 կմ հեռավորության վրա: Հյուրանոցը շրջապատված է գեղեցիկ բնությամբ և առողջարար կլիմայով: Ընդ որում, ակնհայտ կարևորություն և հարմարավետությունն է շրջակա լեռները և հիանալի լանդշաֆտները, իսկ «Մարմարիկ» գետը հատում է հյուրանոցային տարածքը:

ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ- ն տրամադրում է 32 եզակի և նրբաճաշակ սենյակներ գլխավոր շենքում և 5 քոթեջներ իրենց 10 անկրկնելի սենյակներով: Հյուրանոցիի յուրօրինակությունը արտահայտված է ժամանակակից և դասական ինտերիերով: Հյուրանոցը առաջարկում է անվճար WI-FI ինտերնետ հասանելիություն ամբողջ տարածքում, յուրաքանչյուր համարում աշխատանքային անկյուններ, որպեսզի Ձեր հանգիստն առավել արդյունավետ լինի: Դե իսկ հյուրընկալ եւ բարեհամբույր անձնակազմն ապահովում է Ձեր հանգստի հիանալի մթնոլորտը:

ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍՈՒՄՎԱՅԵԼԵՔ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ