ՄԱՔՍԻՄՈՒՄ ԱԴՐԵՆԱԼԻՆՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍՈՒՄ

Այն սպորտային, մարտական, թիմային խաղ է, որը լայն տարածում է գտել նաև մեր երկրում:

Նաիրի ՍՊԱ Ռեզորթսի փեյնթբոլի խաղադաշտը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Այստեղ կան խաղն է՛լ ավելի ինտրիգային դարձնող բարիկադներ և թաքստոցներ, բարձրակարգ զենքեր ։

ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ ՀՈՎԵՐԲՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՍԵԳՎԵՅՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍՈՒՄ

Իսկ Դուք հեծանիվ վարել գիտե՞ք։ Որովհետև այն շատ տարածված է Նաիրի ՍՊԱ Ռեզորթս հյուրանոցային համալիրում։

Մեզ մոտ կարող եք վարձակալել բոլորովին նոր, բարձրակարգ հեծանիվներ: Հեծանիվները հարմար են ինչպես սկսնակների, այնպես էլ առավել փորձառու հեծանվորդների համար: Դրանք մատչելի և հեշտ է կառավարել,քանի որ հագեցած են առավել բարձրակարգ բաղադրիչներից, որոնք կատարյալ համընկնում են միմյանց հետ: Այդ պատճառով յուրաքանչյուր տարածություն` դա լինի վերելք, թե վայրէջք հաղթահարվում է մեկ շնչով,իսկ արգելակները յուրաքանչյուր բարդ իրադրությունում իրենց դրսևորում են գերազանց:

Հեծանիվների վարձույթ 1 ժամ / 1.000 դրամ

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԺԱՄԱՆՑՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍՈՒՄ

Նաիրի ՍՊԱ Ռեզորթս հյուրանոցային համալիրում կարող եք ձեր սիրելիների ու ընտանիքի անդամների համար անմոռանալի օրեր կազմակերպել։ Օրինակ՝ Հանքավանի փարթամ բնության գրկում 10 հոգու համար կազմակերպված պիկնիկին կմատուցվի մսի տեսականի, 2 տեսակի աղցան, գինի, պանրի տեսականի և ուրիշ համեղ ուտեստներ:

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԺԱՄԱՆՑՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍՈՒՄ

Նաիրի ՍՊԱ Ռեզորթս հյուրանոցային համալիրում կարող եք ձեր սիրելիների ու ընտանիքի անդամների համար անմոռանալի օրեր կազմակերպել։

Եթե սիրում եք բիլիարդ խաղալ, ուրեմն համեցեք Նաիրի ՍՊԱ Ռեզորթս։ Ժամանցի մի շարք տարբերակներից բացի առաջարկում ենք նաև ամերիկյան փուլ, որն իդեալական է ընկերների ու սիրելիների հետ հաճելի երեկոներ անցկացնելու համար։

Նույնիսկ եթե երբեք ձեռքում կի չեք բռնել, միևնուն է Նաիրի ՍՊԱ Ռեզորթսում բիլիարդ խաղալուց մեծ հաճույք կստանաք։ Համեցե՜ք։

Բիլիարդ 1 ժամ / 3.000 դրամ