Նաիրի ՍՊԱ Ռեզորթսում

Լավ ժամանցը կազմակերպվում է այնպես, որ հյուրերը, ներառյալ փոքրիկները չհասցնեն իրենք զբաղմունք փնտրել, այլ ուղղակի վայելեն մեր կողմից մշակված ու մեր հմուտ աշխատակազմի կողմից մատուցվող ծառայությունները։

Երեխաների հետ ճանապարհորդելն ավելի անվտանգ ու հեշտ դարձնելու համար: Հյուրանոցը ունի բոլոր նախադրյալները Հանքավանում ընտանեկան անմոռանալի հանգստի կազմակերպման համար եւ առաջարկում է հետեւյալ ծառայությունները՝ մանկական սենյակ, խաղահրապարակ, ինչպես նաեւ դայակի ծառայություն:

ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌեզորթսումՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

Նաիրի ՍՊԱ Ռեզորթս հյուրանոցի մանկական խաղահրապարակն է, որտեղ ուրախ ժամանակ են անցկացնում մեզ մոտ հանգստացող փոքրիկները։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխաների հետ ճանապարհորդելը դառնա է՛լ ավելի հաճելի ու անմոռանալի։

ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆԱԿՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նաիրի ՍՊԱ Ռեզորթս հյուրանոցային համալիրի համարներից կամ քոթեջներից ամրագրելու դեպքում կարող եք անվճար օգտվել մանկական խաղասենյակից, խաղահրապարակից ու մանուկների ուրախ ժամանցն ապահովող այլ ծառայություններից։