ՄԱՔՍԻՄՈՒՄ ԱԴՐԵՆԱԼԻՆՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍՈՒՄ

Մաքսիմում ադրենալին ապահովող խաղերի սիրահարներին առաջարկում ենք Փեյնթբոլ: Այն սպորտային, մարտական, թիմային խաղ է, որը լայն տարածում է գտել նաև մեր երկրում:

Նաիրի ՍՊԱ Ռեզորթսի փեյնթբոլի խաղադաշտը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Այստեղ կան խաղն է՛լ ավելի ինտրիգային դարձնող բարիկադներ և թաքստոցներ, բարձրակարգ զենքեր ։ Ձեզ կտրամադրվի հատուկ հագուստ, զենք ու գունավոր ներկերով լի փամփուշտներ, և Դուք կհայտնվեք իսկական մարտի դաշտում: Դե իսկ բնական միջավայրում խաղը հնարավորություն կտա թաքնվել ծառերի, քարերի, պատերի հետևում ու թաքստոցներից իրար վրա կրակել:

Համեցեք Նաիրի ՍՊԱ Ռեզորթս
Փեյնթբոլ խաղալու

Այստեղ ժամանակը շատ արագ է անցնում։ Խորամանկություն, դարանակալում, քայլերի թիմային պլանավորում. սրանք են գրավում  խաղի մեր մասնակիցներին:
Փեյնթբոլի խաղադաշտին կից կա նաև փակ տարածք, որտեղ գործում է սրճարան, սպասասրահ և հանդերձասրահներ՝ տղամարդկանց և կանանց համար։

Խաղացե՛ք Ձեր կազմակերպության աշխատակազմով, ընկերներով կամ մտերիմներով և աշխատեք չհայտնվել գունավոր գնդակների ճանապարհին:Հայտնվելու դեպքում էլ, վստահաբար, Ձեզ կտխրեցնի միայն այն, որ ժամանակից շուտ դուրս կմնաք այս անչափ հետաքրքիր խաղից:

Սիրով սպասում ենք և խաղի սիրահարներին, և բոլոր նրանց, ովքեր դեռ առաջին անգամ պիտի խաղան։


Աշխատանքային ժամեր

Համեցեք Նաիրի ՍՊԱ Ռեզորթսի նորաբաց խաղադաշտում փեյնթբոլ խաղալու․
խոստանում ենք՝ ադրենալինի մի մեծ չափաբաժին կստանանք։

Երկ.-Ուրբ.: 11:00 — 19:00
Շաբատ և Կիրակի: 9:00 — 21:00

Իմանալ ավելին


Ամրագրել

Մենք ունենք փեյնթբոլի խաղադաշտ նոր համազգեստներով,
նոր զենքերով և նոր զգացողություններով։ Համեցե՜ք։

+374 98 345 678
info@nairisparesorts.am