Հյուրանոցային համալիրՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ
ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ-ը գործում է 2016 թ-ից և աչքի է ընկնում է այն առավելությամբ, որ հյուրանոցի տարածքում է գտնվում «Հանքավան» հանքային ջրերի ելքերից մեկը, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել այս բուժիչ ջուրը ինչպես լոգանքների, այնպես էլ խմելու համար:
Համալիրը աչքի է ընկնում գեղեցիկ զբոսավայրերով, դեպի անտառ և գետ ձգվող ճանապարհներով և արահետներով: Այստեղ նախատեսված են բոլոր հարմարությունները ընտանեկան հանգստի և գործնական ճանապարհորդությունների կազմակերպման համար:
Հարմարավետ ու ընդարձակ ռեստորանՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ ԲԱՐ
Հարմարավետ ու ընդարձակ ռեստորան, որտեղ դուք կարող եք ոչ միայն ճաշակել եվրոպական եւ հայկական խոհանոցների ընտրյալ համեղ ճաշատեսակներ, այլեւ անցկացնել հաճելի ժամանակ:
Ռեստորանի ինտերիերի բոլոր տարրերը արտացոլում են նրբաճաշակ, ժամանակակից, բայց եւ թանկ, մինիմալիստական, դասական ոճը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ



Ի՞նչ կարող եք Դուք անել ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍՈՒՄ
Փեյնթբոլի խաղադաշտՆաիրի ՍՊԱ Ռեզորթսում
Նաիրի ՍՊԱ Ռեզորթս հյուրանոցում նաև փեյնթբոլի խաղադաշտ ունենք՝ նոր զենքերով և հարմար հանդերձանքով։ Մենք համատեղում ենք լիարժեք հանգիստը ակտիվ ապրելակերպի հետ և պարգևում անմոռանալի պահեր։
ՎԱՅԵԼԵՔ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍՈՒՄ
Հատուկ մերսում «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» | 1.5 ժամ / 30.000 դրամ | Հանքային տաք ջրերի ավազան | 30 րոպե / 5.000 դրամ |
Մարմնի ընդհանում մերսում «Փունջ» | 1 ժամ / 15.000 դրամ | Ֆիննական շոգեբաղնիք | 1 ժամ / 10.000 դրամ |
Շարկո ցնցուղ | 1 պրոցեդուրա 5.000 դրամ | Բյուզանդական շոգեբաղնիք | 1 ժամ / 10.000 դրամ |
Հիդրոմերսող վաննա | 1 պրոցեդուրա 5.000 դրամ | Հեծանիվների վարձույթ | 1 ժամ / 1.000 դրամ |
Բիլիարդ | 1 ժամ / 3.000 դրամ | Փեյնթբոլ | 1 անձ / 5.000 դրամ |